Սարաևոյում բացվել է 13 մետրանոց գրաֆիտի՝ ի հիշատակ Դևիդ Բոուիի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲոսնիայի Սարաևո քաղաքում նկարիչների խումբը համալսարանի մասնաշենքի պատին պատկերել է բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի պատկերը՝ ի հիշատակ Բոսնիական պատերազմի ժամանակ նրա մարդասիրական գործի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
13×10.5 մ կտավի վրա պատկերված է Բոուին մի քանի կերպարներով՝ հետևյալ գրառմամբ. «Նորաձևությունը փոխվում է, սակայն դուք միշտ կլինեք իմ հերոսները»:
Միջոցառումը, որին մասնակցել են մոտ 300 մարդ, ուղեկցվել է Space Oddity կոմպոզիցիայով: Պատի նկարը 1.5 ամսում ստեղծել է նկարիչ Զորան Հերցեգը:
Նշվում է, որ 1990-ականներին Բոուիին հուզել են բոսնիացիների տառապանքները, և թեև նա չի եղել Սարաևոյում, բայց լուսաբանել է այդ թեման և միջոցներ հավաքել մարդասիրական կարիքների համար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



