Վերջին շաբաթում ավելի քան 700 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովում
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով` վերջին մի քանի օրում ավելի քան 700 ներգաղթյալ է խեղդվել Միջերկրական ծովում` փորձելով հասնել Եվրոպայի ափերին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` ՄԱԿ-ի հանձնակատարի վարչությունից պարզաբանել են, որ փախստականները զոհվել են ծովային նավարկությունների համար ոչ պիտանի նավերի խորտակման հետևանքով, որոնցով նրանց տեղափոխում էին: Նավաբեկությունը տեղի է ունեցել Իտալիայի ափերի մոտ:
ՄԱԿ-ի գործակալությանը ներկայացուցիչն Իտալիայում, հղում անելով ականատեսներին, հայտնել է, որ ավելի քան 500 մարդ խեղդվել է միայն մայիսի 26-ին:
Հիշեցնենք, որ իտալական և իռլանդական նավերին նախօրեին հաջողվել էր շուրջ 700 ներգաղթյալների փրկել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկությունից հետո:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



