Վերջին շաբաթում ավելի քան 700 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովում
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով` վերջին մի քանի օրում ավելի քան 700 ներգաղթյալ է խեղդվել Միջերկրական ծովում` փորձելով հասնել Եվրոպայի ափերին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` ՄԱԿ-ի հանձնակատարի վարչությունից պարզաբանել են, որ փախստականները զոհվել են ծովային նավարկությունների համար ոչ պիտանի նավերի խորտակման հետևանքով, որոնցով նրանց տեղափոխում էին: Նավաբեկությունը տեղի է ունեցել Իտալիայի ափերի մոտ:
ՄԱԿ-ի գործակալությանը ներկայացուցիչն Իտալիայում, հղում անելով ականատեսներին, հայտնել է, որ ավելի քան 500 մարդ խեղդվել է միայն մայիսի 26-ին:
Հիշեցնենք, որ իտալական և իռլանդական նավերին նախօրեին հաջողվել էր շուրջ 700 ներգաղթյալների փրկել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկությունից հետո:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



