Վերջին շաբաթում ավելի քան 700 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով` վերջին մի քանի օրում ավելի քան 700 ներգաղթյալ է խեղդվել Միջերկրական ծովում` փորձելով հասնել Եվրոպայի ափերին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` ՄԱԿ-ի հանձնակատարի վարչությունից պարզաբանել են, որ փախստականները զոհվել են ծովային նավարկությունների համար ոչ պիտանի նավերի խորտակման հետևանքով, որոնցով նրանց տեղափոխում էին: Նավաբեկությունը տեղի է ունեցել Իտալիայի ափերի մոտ:
ՄԱԿ-ի գործակալությանը ներկայացուցիչն Իտալիայում, հղում անելով ականատեսներին, հայտնել է, որ ավելի քան 500 մարդ խեղդվել է միայն մայիսի 26-ին:
Հիշեցնենք, որ իտալական և իռլանդական նավերին նախօրեին հաջողվել էր շուրջ 700 ներգաղթյալների փրկել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկությունից հետո:
1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



