Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի
МЕЖДУНАРОДНОЕԻնդոնեզիայի արեւմուտքում՝ Հյուսիսային Սումատրա նահանգում, Սինաբունգ հրդեհի ժայթքման հետեւանքով 6 մարդ է զոհվել: Այս մասին գրում է France Presse-ը՝ վկայակոչելով երկրի աղետի հետեւանքների դեմ պայքարի գերատեսչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ հաղորդվում էր 3 զոհի եւ 4 վիրավորի մասին:
Ժայթքման ժամանակ հրաբուխը մինչեւ 3 մետր բարձրությամբ մոխրի սյուներ եւ տաք գազեր է արտանետել: Բոլոր զոհերն այդ ժամանակ աշխատելիս են եղել բրնձի դաշտերում՝ հրաբխից 4 կմ հեռավորությամբ: Իշխանությունների տեղեկացմամբ, այդ շրջանը «կարմիր գոտի» է համարվում, որտեղ մուտքն արգելված է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
«Հրաբխի ժայթքման հետեւանքով 9 մարդ է տուժել. 6-ը զոհվել է, 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է»,- հայտարարել է Նուգրոհոն:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



