Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի արեւմուտքում՝ Հյուսիսային Սումատրա նահանգում, Սինաբունգ հրդեհի ժայթքման հետեւանքով 6 մարդ է զոհվել: Այս մասին գրում է France Presse-ը՝ վկայակոչելով երկրի աղետի հետեւանքների դեմ պայքարի գերատեսչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ հաղորդվում էր 3 զոհի եւ 4 վիրավորի մասին:
Ժայթքման ժամանակ հրաբուխը մինչեւ 3 մետր բարձրությամբ մոխրի սյուներ եւ տաք գազեր է արտանետել: Բոլոր զոհերն այդ ժամանակ աշխատելիս են եղել բրնձի դաշտերում՝ հրաբխից 4 կմ հեռավորությամբ: Իշխանությունների տեղեկացմամբ, այդ շրջանը «կարմիր գոտի» է համարվում, որտեղ մուտքն արգելված է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
«Հրաբխի ժայթքման հետեւանքով 9 մարդ է տուժել. 6-ը զոհվել է, 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է»,- հայտարարել է Նուգրոհոն:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



