Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի արեւմուտքում՝ Հյուսիսային Սումատրա նահանգում, Սինաբունգ հրդեհի ժայթքման հետեւանքով 6 մարդ է զոհվել: Այս մասին գրում է France Presse-ը՝ վկայակոչելով երկրի աղետի հետեւանքների դեմ պայքարի գերատեսչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ հաղորդվում էր 3 զոհի եւ 4 վիրավորի մասին:
Ժայթքման ժամանակ հրաբուխը մինչեւ 3 մետր բարձրությամբ մոխրի սյուներ եւ տաք գազեր է արտանետել: Բոլոր զոհերն այդ ժամանակ աշխատելիս են եղել բրնձի դաշտերում՝ հրաբխից 4 կմ հեռավորությամբ: Իշխանությունների տեղեկացմամբ, այդ շրջանը «կարմիր գոտի» է համարվում, որտեղ մուտքն արգելված է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
«Հրաբխի ժայթքման հետեւանքով 9 մարդ է տուժել. 6-ը զոհվել է, 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է»,- հայտարարել է Նուգրոհոն:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



