ՀՀ ԱԻՆ-ը բարձրացնում է «911» ծառայության զանգերի սպասարկման արդյունավետությունը
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 18-ին կայացավ «ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի (ԿԱԿ) օպերատորական գործունեության հոգեբանական վերլուծության ներակայացումը և ահազանգերի սպասարկման արդյունավետության բարձրացումը» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարի նպատակն էր «911» ծառայության անձնակազմի սպասարկման արդյունավետության բարձրացումը՝ հոգեբանական պատրաստականության բարելավման միջոցով: Միջոցառումը վարում էր ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական ծառայության ղեկավար Արևիկ Երիցյանը: Ողջունելով ներկաներին՝ Արևիկ Երիցյանը նշեց, որ «911» ծառայության ահազանգերի սպասարկման արդյունավետության գործում շատ կարևոր է հոգեբանական բաղադրիչի գործոնը, որն անկյունաքարային է ահազանգող քաղաքացիների հետ աշխատանքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Մեր առաջնային նպատակներից է «911» ծառայության ահազանգերի սպասարկման արդյունավետության բարձրացումը: «911» ծառայության օպերատորներն աշխատում են 24 ժամ, կատարում բարդ աշխատանք և հաճախ հենց նրանցից կարող է կախված լինել մեզանից յուրաքանչյուրի կյանքը»,-ասաց Ա. Երիցյանը:
Հոգեբանական ծառայության ղեկավարը համառոտ ներակայացրեց նաև միջոցառման շրջանակներում քննարկվող թեմաները, մատնանշեց նպատակին հասնելու մոտակա և հեռահար միջոցները, ճանապարհներն ու սպասվող մարտահրավերները:
«Հոգեբանական ծառայության կողմից իրականացվելու է օպերատորական գործունեության հոգեբանական վերլուծություն, բացահայտվելու են ահազանգերի սպասարկման արդյունավետության վրա ազդող սթրեսածին գործոնները, իրականացվելու է սպասարկված ահազանգերի վերլուծություն և գնահատում, դիտարկվելու են «Մասնագիտական այրման» առանձնահատկությունները, փոխանցվելու են ինքնակարգավորման մեթոդների և հնարների տեսական ու գործնական գիտելիքներ», - եզրափակեց Ա. Երիցյանը:
Սեմինարին հրավիրված մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Մ. Մեհրաբյանը, ողջունելով ներկաներին, բարձր գնահատեց ՀՀ ԱԻ նախարարության «911» ծառայության դերը բնակչության առօրյա կյանքում:
«Ես կարող եմ մի փոքր լումա ներդնել ձեր աշխատանքն ավելի թեթևացնելու կամ, առնվազն, մեր ռեսուրսները ձեզ ծառայեցնելու համար: ԱԻ նախարարությունն այն կարևորագույն օղակն է, որի աշխատանքներին հետևելիս հասկանում ես, որ բոլորս պետք է ծառայենք այն մարդկանց, ովքեր ունեն մեր կարիքը» , - ասաց Մ. Մեհրաբյանը:
Սեմինարի ընթացքում հոգեբանը ներկայացրեց «Ինչպե՞ս հաղթահարել վախը» թեմայով զեկույցը, որում արտացոլված էին տարատեսակ վախերի դեմ պայքարի միջոցները, վախի առաջացման աղբյուրները, վախերի, տագնապների և ֆոբիաների տեսակավորումը, վախի վերլուծության ու հաղթահարման մեթոդները և այլն:
«911 հավաքելիս, կարծում եմ, որ շատ մարդիկ ունեն վախի «նոպա» և օպերատորը, ով պատասխանում է, ունի որոշակի պատրաստվածություն, որը պետք է խորացնել հոգեբանական բաղադրիչով, քանի որ վախը հոգեբանական գիտակարգում դիտարկվող երևույթ է: Շատ մարդիկ վախը ավելի վախենալու են պատկերացնում, քան այն կա իրականում», - եզրափակեց հոգեբանը:
Սեմինարի ընթացքում «ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայության ԿԱԿ օպերատորական գործունեության հոգեբանական առանձնահատկությունները. ահազանգի արդյունավետ սպասարկման հոգեբանական ասպեկտները» թեմատ իկ զեկույցով հանդես եկան հոգեբանական խորհրդատվության գծով (ՀԽԳ) հրահանգիչ, փ/ծ ավագ լ-տ Ա. Թառոյանը և ՀԽԳ հրահանգիչ փ/ծ ավագ լ-տ Մ. Գևորյանը: «Այրման համախտանիշ. ինքնակարգավորում» թեմատիկ զեկույցը ներկայացրին ՀԽԳ հրահանգիչ փ/ծ ավագ լ-տ Ա. Մեսրոպյանը և հրահանգիչ փ/ծ ավագ լ-տ Տ. Սարգսյանը:



