Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ ԱԻՆ-ը բարձրացնում է «911» ծառայության զանգերի սպասարկման արդյունավետությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 18-ին կայացավ «ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի (ԿԱԿ) օպերատորական գործունեության հոգեբանական վերլուծության ներակայացումը և ահազանգերի սպասարկման արդյունավետության բարձրացումը» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարի նպատակն էր «911» ծառայության անձնակազմի սպասարկման արդյունավետության բարձրացումը՝ հոգեբանական պատրաստականության բարելավման միջոցով: Միջոցառումը վարում էր ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական ծառայության ղեկավար Արևիկ Երիցյանը: Ողջունելով ներկաներին՝ Արևիկ Երիցյանը նշեց, որ «911» ծառայության ահազանգերի սպասարկման արդյունավետության գործում շատ կարևոր է հոգեբանական բաղադրիչի գործոնը, որն անկյունաքարային է ահազանգող քաղաքացիների հետ աշխատանքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Մեր առաջնային նպատակներից է «911» ծառայության ահազանգերի սպասարկման արդյունավետության բարձրացումը: «911» ծառայության օպերատորներն աշխատում են 24 ժամ, կատարում բարդ աշխատանք և հաճախ հենց նրանցից կարող է կախված լինել մեզանից յուրաքանչյուրի կյանքը»,-ասաց Ա. Երիցյանը:

Հոգեբանական ծառայության ղեկավարը համառոտ ներակայացրեց նաև միջոցառման շրջանակներում քննարկվող թեմաները, մատնանշեց նպատակին հասնելու մոտակա և հեռահար միջոցները, ճանապարհներն ու սպասվող մարտահրավերները:

«Հոգեբանական ծառայության կողմից իրականացվելու է օպերատորական գործունեության հոգեբանական վերլուծություն, բացահայտվելու են ահազանգերի սպասարկման արդյունավետության վրա ազդող սթրեսածին գործոնները, իրականացվելու է սպասարկված ահազանգերի վերլուծություն և գնահատում, դիտարկվելու են «Մասնագիտական այրման» առանձնահատկությունները, փոխանցվելու են ինքնակարգավորման մեթոդների և հնարների տեսական ու գործնական գիտելիքներ», - եզրափակեց Ա. Երիցյանը:

Սեմինարին հրավիրված մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Մ. Մեհրաբյանը, ողջունելով ներկաներին, բարձր գնահատեց ՀՀ ԱԻ նախարարության «911» ծառայության դերը բնակչության առօրյա կյանքում:

«Ես կարող եմ մի փոքր լումա ներդնել ձեր աշխատանքն ավելի թեթևացնելու կամ, առնվազն, մեր ռեսուրսները ձեզ ծառայեցնելու համար: ԱԻ նախարարությունն այն կարևորագույն օղակն է, որի աշխատանքներին հետևելիս հասկանում ես, որ բոլորս պետք է ծառայենք այն մարդկանց, ովքեր ունեն մեր կարիքը» , - ասաց Մ. Մեհրաբյանը: 

Սեմինարի ընթացքում հոգեբանը ներկայացրեց «Ինչպե՞ս հաղթահարել վախը» թեմայով զեկույցը, որում արտացոլված էին տարատեսակ վախերի դեմ պայքարի միջոցները, վախի առաջացման աղբյուրները, վախերի, տագնապների և ֆոբիաների տեսակավորումը, վախի վերլուծության ու հաղթահարման մեթոդները և այլն:

«911 հավաքելիս, կարծում եմ, որ շատ մարդիկ ունեն վախի «նոպա» և օպերատորը, ով պատասխանում է, ունի որոշակի պատրաստվածություն, որը պետք է խորացնել հոգեբանական բաղադրիչով, քանի որ վախը հոգեբանական գիտակարգում դիտարկվող երևույթ է: Շատ մարդիկ վախը ավելի վախենալու են պատկերացնում, քան այն կա իրականում», - եզրափակեց հոգեբանը: 

Սեմինարի ընթացքում «ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայության ԿԱԿ օպերատորական գործունեության հոգեբանական առանձնահատկությունները. ահազանգի արդյունավետ սպասարկման հոգեբանական ասպեկտները» թեմատ իկ զեկույցով հանդես եկան հոգեբանական խորհրդատվության գծով (ՀԽԳ) հրահանգիչ, փ/ծ ավագ լ-տ Ա. Թառոյանը և ՀԽԳ հրահանգիչ փ/ծ ավագ լ-տ Մ. Գևորյանը: «Այրման համախտանիշ. ինքնակարգավորում» թեմատիկ զեկույցը ներկայացրին ՀԽԳ հրահանգիչ փ/ծ ավագ լ-տ Ա. Մեսրոպյանը և հրահանգիչ փ/ծ ավագ լ-տ Տ. Սարգսյանը:

Կործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանՇենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու համար 1 անձ է ձերբակալվել․ ՆԳՆ Կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Քարոզարշավից առաջ Խաչատուրյանը Փաշինյանին հաջողություն է մաղթել. «Ժողովրդավարությունը հաղթելու է» Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր․ ՀԾՖ Վթար է. ջուր չի լինելու Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրշեջները, մարելով կրակը, տանը հայտնաբերել են տղայի կիսամոխրացած մարմին Արտակարգ դեպք՝ Երևանում․ 7-ամյա երեխան պատշգամբի ճաղավանդակի արանքից անզգուշաբար վայր է ընկել Հայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Անգոլայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Կենդանի հիշողություն Երևանի սրտում. «Զինվորիկը» ֆիլմի ցուցադրությունը միավորեց սերունդներին Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան Ռեփեր Բաստան համերգի ժամանակ կորցրել է ատամը, բայց շարունակել ելույթը Լիբանանում իսրայելցի զինվորը պղծել է Կույս Մարիամի արձանը Երևանում այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա Փաշինյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց «Ինձ մոտ տպավորություն է, որ կապիկներ են ղեկին, ոչ թե մարդիկ». Վան Եղիազարյան Մոսկվա թռչող 50 ԱԹՍ է ոչնչացվել․ քաղաքապետ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Պարսից ծոցում կա 1600 նավ․ նրանք չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով Շենգավիթի և Էրեբունու համայնքային ոստիկանները կողոպուտի դեպքեր են բացահայտել Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանՎեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թաց ձյուն, ձնախառն անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն այս օրերին Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Երևանի մի քանի հատվածներում կանգառները կարգելվենՈ՞վ կհաղթի ՉԼ-ում. Սուպերհամակարգիչը ՊՍԺ-«Արսենալ» եզրափակչի հստակ ֆավորիտ ունի Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ. Աստված ձեզ դատավոր. Ռուբեն ՎարդանյանՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Արտյոմ Վարդանյանի ընդգրկումը՝ կարևոր քայլ ազգային քաղաքականության ոլորտում100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ Ո՞ւմ վրա է մնացել Հայաստանի անվտանգությունըԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Վիզաների ազատականացման խոստումները և փակ դռների իրականությունըԾայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Ցինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակ