Հասմիկ Հացագործյան. «Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը կարող է լինել երիտասարդ, թատրոնը լավ իմացող մեկը, ով իր շուրջը պետք է ունենա հավատարիմ, նվիրյալ մարդիկ»
КУЛЬТУРАՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնը Գեղամ Գրիգորյանի անժամանակ մահից հետո մնացել է առանց գեղարվեստական ղեկավարի։ Կոլեկտիվի անդամները նշում են, որ նոր գեղարվեստական ղեկավարի հարցում պետք է հաշվի առնվի իրենց կարծիքը։ Թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն էլ ասել է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարին պետք է ընտրի կոլեկտիվը։
Օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հացագործյանը կարծում է, որ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը պետք է լինի լրջագույն անձնավորություն, ունենա կշիռ, ազդեցություն, հարգված լինի: «Ինձ համար կարևոր է, որպեսզի նա լինի արվեստից հասկացող մարդ։ Ներկա դրությամբ թատրոնի վիճակն այնպիսին է, որ շատ ուժեղ, կազմակերպչական ջիղով մարդ է անհրաժեշտ, որին հավատան, ունկնդիր լինեն, որն այս շատ-շատ դժվարին աշխատանքի մեջ կարողանա իր գործն անել»,- ասում է նա։
Ըստ տիկին Հացագործյանի՝ այդ թեկնածուն կարող է նաև լինել երիտասարդ, բայց թատրոնը լավ իմացող։ «Պարզապես նա իր շուրջը պետք է ունենա շատ հավատարիմ ու նվիրյալ մարդիկ, որոնք տեղյակ են օպերային թատրոնի դժվարություններից, գիտեն ներկայիս վիճակը։ Պարտադիր չէ, որ գեղարվեստական ղեկավարը լինի շատ մեծ, երկար ճանապարհ անցած մեկը։ Չնայած դա էլ է կարևոր»,- ասում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի մեներգչուհին։
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



