Հասմիկ Հացագործյան. «Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը կարող է լինել երիտասարդ, թատրոնը լավ իմացող մեկը, ով իր շուրջը պետք է ունենա հավատարիմ, նվիրյալ մարդիկ»
CULTUREՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնը Գեղամ Գրիգորյանի անժամանակ մահից հետո մնացել է առանց գեղարվեստական ղեկավարի։ Կոլեկտիվի անդամները նշում են, որ նոր գեղարվեստական ղեկավարի հարցում պետք է հաշվի առնվի իրենց կարծիքը։ Թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն էլ ասել է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարին պետք է ընտրի կոլեկտիվը։
Օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հացագործյանը կարծում է, որ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը պետք է լինի լրջագույն անձնավորություն, ունենա կշիռ, ազդեցություն, հարգված լինի: «Ինձ համար կարևոր է, որպեսզի նա լինի արվեստից հասկացող մարդ։ Ներկա դրությամբ թատրոնի վիճակն այնպիսին է, որ շատ ուժեղ, կազմակերպչական ջիղով մարդ է անհրաժեշտ, որին հավատան, ունկնդիր լինեն, որն այս շատ-շատ դժվարին աշխատանքի մեջ կարողանա իր գործն անել»,- ասում է նա։
Ըստ տիկին Հացագործյանի՝ այդ թեկնածուն կարող է նաև լինել երիտասարդ, բայց թատրոնը լավ իմացող։ «Պարզապես նա իր շուրջը պետք է ունենա շատ հավատարիմ ու նվիրյալ մարդիկ, որոնք տեղյակ են օպերային թատրոնի դժվարություններից, գիտեն ներկայիս վիճակը։ Պարտադիր չէ, որ գեղարվեստական ղեկավարը լինի շատ մեծ, երկար ճանապարհ անցած մեկը։ Չնայած դա էլ է կարևոր»,- ասում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի մեներգչուհին։
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
3
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
4
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
5
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference



