Հասմիկ Հացագործյան. «Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը կարող է լինել երիտասարդ, թատրոնը լավ իմացող մեկը, ով իր շուրջը պետք է ունենա հավատարիմ, նվիրյալ մարդիկ»
ՄՇԱԿՈՒՅԹՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնը Գեղամ Գրիգորյանի անժամանակ մահից հետո մնացել է առանց գեղարվեստական ղեկավարի։ Կոլեկտիվի անդամները նշում են, որ նոր գեղարվեստական ղեկավարի հարցում պետք է հաշվի առնվի իրենց կարծիքը։ Թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն էլ ասել է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարին պետք է ընտրի կոլեկտիվը։
Օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հացագործյանը կարծում է, որ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը պետք է լինի լրջագույն անձնավորություն, ունենա կշիռ, ազդեցություն, հարգված լինի: «Ինձ համար կարևոր է, որպեսզի նա լինի արվեստից հասկացող մարդ։ Ներկա դրությամբ թատրոնի վիճակն այնպիսին է, որ շատ ուժեղ, կազմակերպչական ջիղով մարդ է անհրաժեշտ, որին հավատան, ունկնդիր լինեն, որն այս շատ-շատ դժվարին աշխատանքի մեջ կարողանա իր գործն անել»,- ասում է նա։
Ըստ տիկին Հացագործյանի՝ այդ թեկնածուն կարող է նաև լինել երիտասարդ, բայց թատրոնը լավ իմացող։ «Պարզապես նա իր շուրջը պետք է ունենա շատ հավատարիմ ու նվիրյալ մարդիկ, որոնք տեղյակ են օպերային թատրոնի դժվարություններից, գիտեն ներկայիս վիճակը։ Պարտադիր չէ, որ գեղարվեստական ղեկավարը լինի շատ մեծ, երկար ճանապարհ անցած մեկը։ Չնայած դա էլ է կարևոր»,- ասում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի մեներգչուհին։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



