Իրաքում սպանվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը՝ Աբու Վահիբը. Պենտագոն
МЕЖДУНАРОДНОЕԿոալիցիայի ուժերի օդային հարվածից սպանվել է Իրաքի Անբարի նահանգում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման պարագլուխ Աբու Վահիբը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկի խոսքով՝ ավտոմեքենայի գնդակոծման հետեւանքով, որում գտնվում էր Վահիբը, սպանվել են եւս երեք զինյալներ:
Ավելի վաղ արդեն մի քանի անգամ հաղորդումներ են ստացվել նրա մահվան մասին, որոնք այնուհետեւ չեն հաստատվել:
«Ալ Քաիդայի» նախկին անդամ Աբու Վահիբը ամերիկյան ուժերի կողմից ձերբակալվել էր Իրաքում եւ դատապարտվել մահապատժի, բայց 2012 թվականին նրան հաջողվել էր փախչել:
Լուսանկարը` AFP
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



