Իրաքում սպանվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը՝ Աբու Վահիբը. Պենտագոն
INTERNATIONAL NEWSԿոալիցիայի ուժերի օդային հարվածից սպանվել է Իրաքի Անբարի նահանգում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման պարագլուխ Աբու Վահիբը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկի խոսքով՝ ավտոմեքենայի գնդակոծման հետեւանքով, որում գտնվում էր Վահիբը, սպանվել են եւս երեք զինյալներ:
Ավելի վաղ արդեն մի քանի անգամ հաղորդումներ են ստացվել նրա մահվան մասին, որոնք այնուհետեւ չեն հաստատվել:
«Ալ Քաիդայի» նախկին անդամ Աբու Վահիբը ամերիկյան ուժերի կողմից ձերբակալվել էր Իրաքում եւ դատապարտվել մահապատժի, բայց 2012 թվականին նրան հաջողվել էր փախչել:
Լուսանկարը` AFP
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



