Իրաքում սպանվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը՝ Աբու Վահիբը. Պենտագոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոալիցիայի ուժերի օդային հարվածից սպանվել է Իրաքի Անբարի նահանգում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման պարագլուխ Աբու Վահիբը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկի խոսքով՝ ավտոմեքենայի գնդակոծման հետեւանքով, որում գտնվում էր Վահիբը, սպանվել են եւս երեք զինյալներ:
Ավելի վաղ արդեն մի քանի անգամ հաղորդումներ են ստացվել նրա մահվան մասին, որոնք այնուհետեւ չեն հաստատվել:
«Ալ Քաիդայի» նախկին անդամ Աբու Վահիբը ամերիկյան ուժերի կողմից ձերբակալվել էր Իրաքում եւ դատապարտվել մահապատժի, բայց 2012 թվականին նրան հաջողվել էր փախչել:
Լուսանկարը` AFP
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



