Թունիսում երկու ամսով երկարաձգվել է արտակարգ իրավիճակը
МЕЖДУНАРОДНОЕԹունիսի ղեկավարությունը հուլիսի 31-ին հայտարարել է, որ կայացրել է արտակարգ դրությունը երկու ամսով երկարաձգելու որոշում:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 3-ից: Որոշումն ընդունվել է կառավարության ու խորհր դարանի նախագահների հետ քննարկումից հետո:
Նման որոշումը կապված է հունիսի 26-ին Թունիսում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով 39 մարդ էր զոհվել: Ահաբեկիչները հարձակվել էին Սուս ծովափնյա քաղաքում հագստացող զբոսաշրջիկների վրա: Ահաբեկչության պատասխատավությունն ստանձնել էր «Իսլամական պետությունը»: Հուլիսի 4-ից երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել:
Թունիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տարեսկզբից ի վեր ծայրահեղականները Թունիսի տարբեր շրջաններում ահաբեկչություններ են իրականացրել:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



