Թունիսում երկու ամսով երկարաձգվել է արտակարգ իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹունիսի ղեկավարությունը հուլիսի 31-ին հայտարարել է, որ կայացրել է արտակարգ դրությունը երկու ամսով երկարաձգելու որոշում:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 3-ից: Որոշումն ընդունվել է կառավարության ու խորհր դարանի նախագահների հետ քննարկումից հետո:
Նման որոշումը կապված է հունիսի 26-ին Թունիսում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով 39 մարդ էր զոհվել: Ահաբեկիչները հարձակվել էին Սուս ծովափնյա քաղաքում հագստացող զբոսաշրջիկների վրա: Ահաբեկչության պատասխատավությունն ստանձնել էր «Իսլամական պետությունը»: Հուլիսի 4-ից երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել:
Թունիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տարեսկզբից ի վեր ծայրահեղականները Թունիսի տարբեր շրջաններում ահաբեկչություններ են իրականացրել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



