Թունիսում երկու ամսով երկարաձգվել է արտակարգ իրավիճակը
INTERNATIONAL NEWSԹունիսի ղեկավարությունը հուլիսի 31-ին հայտարարել է, որ կայացրել է արտակարգ դրությունը երկու ամսով երկարաձգելու որոշում:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 3-ից: Որոշումն ընդունվել է կառավարության ու խորհր դարանի նախագահների հետ քննարկումից հետո:
Նման որոշումը կապված է հունիսի 26-ին Թունիսում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով 39 մարդ էր զոհվել: Ահաբեկիչները հարձակվել էին Սուս ծովափնյա քաղաքում հագստացող զբոսաշրջիկների վրա: Ահաբեկչության պատասխատավությունն ստանձնել էր «Իսլամական պետությունը»: Հուլիսի 4-ից երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել:
Թունիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տարեսկզբից ի վեր ծայրահեղականները Թունիսի տարբեր շրջաններում ահաբեկչություններ են իրականացրել:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



