Ուրուգվայցի պատգամավորը հորդորել է երկրի իշխանություններին ճանաչել ԼՂՀ-ն
МЕЖДУНАРОДНОЕՈւրուգվայի պատգամավոր Դանիել Ռադիոն կոչ է արել իր երկրի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վկայակոչելով Prensa Armenia գործակալությունը, Ռադիոն նման կոչ է հնչեցրել Մոնտեվիդե ոյում` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակի արարողությունների ժամանակ:
«Սա ուտոպիա չէ, ժամանակն է, որ Ուրուգվայը լրջորեն մտածի ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության մասին և գնա այդ ճանապարհով: Ես ուրախ կլինեմ, եթե 50 տարի անց մեզնից ցանկացածի թոռը լսի, թե ինչպես է օրենսդիրը հայտնում իր հպարտությունը, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա:
Հիշատակի արարողությունը ղեկավարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջերարդո Ամարիլլան: Դրան մասնակցել են մի շարք սենատորներ, ինչպես նաև ՌԴ և Իսրայելի դեսպանները:
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



