Ուրուգվայցի պատգամավորը հորդորել է երկրի իշխանություններին ճանաչել ԼՂՀ-ն
INTERNATIONAL NEWSՈւրուգվայի պատգամավոր Դանիել Ռադիոն կոչ է արել իր երկրի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վկայակոչելով Prensa Armenia գործակալությունը, Ռադիոն նման կոչ է հնչեցրել Մոնտեվիդե ոյում` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակի արարողությունների ժամանակ:
«Սա ուտոպիա չէ, ժամանակն է, որ Ուրուգվայը լրջորեն մտածի ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության մասին և գնա այդ ճանապարհով: Ես ուրախ կլինեմ, եթե 50 տարի անց մեզնից ցանկացածի թոռը լսի, թե ինչպես է օրենսդիրը հայտնում իր հպարտությունը, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա:
Հիշատակի արարողությունը ղեկավարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջերարդո Ամարիլլան: Դրան մասնակցել են մի շարք սենատորներ, ինչպես նաև ՌԴ և Իսրայելի դեսպանները:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



