Ուրուգվայցի պատգամավորը հորդորել է երկրի իշխանություններին ճանաչել ԼՂՀ-ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրուգվայի պատգամավոր Դանիել Ռադիոն կոչ է արել իր երկրի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վկայակոչելով Prensa Armenia գործակալությունը, Ռադիոն նման կոչ է հնչեցրել Մոնտեվիդե ոյում` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակի արարողությունների ժամանակ:
«Սա ուտոպիա չէ, ժամանակն է, որ Ուրուգվայը լրջորեն մտածի ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության մասին և գնա այդ ճանապարհով: Ես ուրախ կլինեմ, եթե 50 տարի անց մեզնից ցանկացածի թոռը լսի, թե ինչպես է օրենսդիրը հայտնում իր հպարտությունը, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա:
Հիշատակի արարողությունը ղեկավարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջերարդո Ամարիլլան: Դրան մասնակցել են մի շարք սենատորներ, ինչպես նաև ՌԴ և Իսրայելի դեսպանները:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



