Մահացած մրցավարին նշանակել են հանդիպման դատավոր
ОБЩЕСТВОՆիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ դատարանի որոշմամբ նախագահ դարձած Քրիս Ջիվան, ով փոխարինել է ՖԻՖԱ-ի կողմից հաստատված ՆՖՖ նախագահ Ամայու Փանիկին, զավեշտալի իրավիճակում է հայտնվել: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mirror»-ին, հայտնում է, որ Ջիվան փորձել է ինքնուրույն որոշել, թե ովքեր պետք է վարեն տեղական լիգայի առաջիկա խաղերը:
«Վարի Վուլվս» և «Ջիվա» ակումբների միջև կայանալիք հանդիման գլխավոր մրցավար է նշանակվել Ուեյլ Ակինսանյան, ով մահացել է 2016 թ.-ի հունվարին: ՖԻՖԱ-ն արդեն դժգոհություն է հայտնել Նիգերիայի իշխանություններին երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին խառնվելու առթիվ:
Ակնկալվում է, որ ճգնաժամի խորացման դեպքում ՖԻՖԱ-ն կարող է արգելել Նիգերիայի ֆուտբոլի հավաքականին մասնակցելու Աշխարհի առաջնության ընտրական փուլին:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



