Մահացած մրցավարին նշանակել են հանդիպման դատավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ դատարանի որոշմամբ նախագահ դարձած Քրիս Ջիվան, ով փոխարինել է ՖԻՖԱ-ի կողմից հաստատված ՆՖՖ նախագահ Ամայու Փանիկին, զավեշտալի իրավիճակում է հայտնվել: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mirror»-ին, հայտնում է, որ Ջիվան փորձել է ինքնուրույն որոշել, թե ովքեր պետք է վարեն տեղական լիգայի առաջիկա խաղերը:
«Վարի Վուլվս» և «Ջիվա» ակումբների միջև կայանալիք հանդիման գլխավոր մրցավար է նշանակվել Ուեյլ Ակինսանյան, ով մահացել է 2016 թ.-ի հունվարին: ՖԻՖԱ-ն արդեն դժգոհություն է հայտնել Նիգերիայի իշխանություններին երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին խառնվելու առթիվ:
Ակնկալվում է, որ ճգնաժամի խորացման դեպքում ՖԻՖԱ-ն կարող է արգելել Նիգերիայի ֆուտբոլի հավաքականին մասնակցելու Աշխարհի առաջնության ընտրական փուլին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



