Մահացած մրցավարին նշանակել են հանդիպման դատավոր
SOCIETYՆիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ դատարանի որոշմամբ նախագահ դարձած Քրիս Ջիվան, ով փոխարինել է ՖԻՖԱ-ի կողմից հաստատված ՆՖՖ նախագահ Ամայու Փանիկին, զավեշտալի իրավիճակում է հայտնվել: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mirror»-ին, հայտնում է, որ Ջիվան փորձել է ինքնուրույն որոշել, թե ովքեր պետք է վարեն տեղական լիգայի առաջիկա խաղերը:
«Վարի Վուլվս» և «Ջիվա» ակումբների միջև կայանալիք հանդիման գլխավոր մրցավար է նշանակվել Ուեյլ Ակինսանյան, ով մահացել է 2016 թ.-ի հունվարին: ՖԻՖԱ-ն արդեն դժգոհություն է հայտնել Նիգերիայի իշխանություններին երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին խառնվելու առթիվ:
Ակնկալվում է, որ ճգնաժամի խորացման դեպքում ՖԻՖԱ-ն կարող է արգելել Նիգերիայի ֆուտբոլի հավաքականին մասնակցելու Աշխարհի առաջնության ընտրական փուլին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



