Քաբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 64-ի, վիրավորվել են 347-ը
ОБЩЕСТВОԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ապրիլի 19-ին կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է 64-ի, վիրավորվել են 347-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Ավելի վաղ հաղորդվել Էր 30 զոհվածների եւ 320 տուժածների մասի ն:
Ապրիլի 19-ին երկու պայթյուն Էր որոտացել Քաբուլի կենտրոնում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ «Թալիբան» շարժման ահաբեկիչների թիրախը Անվտանգության ազգային դիրեկտորատն Էր: Առաջին դեպքում, ինչպես ենթադրվում Է, պայթուցիկ սարքը գործի Էր դրել մահապարտ-ահաբեկիչը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ զինյալները նաեւ հրաձգություն Էին իրականացրել, հարձակվողներից առնվազն մեկը ոչնչացվել Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` REUTERS
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



