Քաբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 64-ի, վիրավորվել են 347-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ապրիլի 19-ին կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է 64-ի, վիրավորվել են 347-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Ավելի վաղ հաղորդվել Էր 30 զոհվածների եւ 320 տուժածների մասի ն:
Ապրիլի 19-ին երկու պայթյուն Էր որոտացել Քաբուլի կենտրոնում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ «Թալիբան» շարժման ահաբեկիչների թիրախը Անվտանգության ազգային դիրեկտորատն Էր: Առաջին դեպքում, ինչպես ենթադրվում Է, պայթուցիկ սարքը գործի Էր դրել մահապարտ-ահաբեկիչը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ զինյալները նաեւ հրաձգություն Էին իրականացրել, հարձակվողներից առնվազն մեկը ոչնչացվել Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` REUTERS
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



