Քաբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 64-ի, վիրավորվել են 347-ը
SOCIETYԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ապրիլի 19-ին կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է 64-ի, վիրավորվել են 347-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Ավելի վաղ հաղորդվել Էր 30 զոհվածների եւ 320 տուժածների մասի ն:
Ապրիլի 19-ին երկու պայթյուն Էր որոտացել Քաբուլի կենտրոնում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ «Թալիբան» շարժման ահաբեկիչների թիրախը Անվտանգության ազգային դիրեկտորատն Էր: Առաջին դեպքում, ինչպես ենթադրվում Է, պայթուցիկ սարքը գործի Էր դրել մահապարտ-ահաբեկիչը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ զինյալները նաեւ հրաձգություն Էին իրականացրել, հարձակվողներից առնվազն մեկը ոչնչացվել Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` REUTERS
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



