Հարավային Կորեան ձեռնամուխ կլինի ջրասուզված «Սեւոլ» լաստանավի բարձրացման աշխատանքներին
ОБЩЕСТВОՀարավային Կորեայի ծովային տրանսպորտի եւ ձկնորսության նախարարությունն ապրիլի 14-ին հայտարարել Է, որ մայիսին պլանավորում Է սկսել երկու տարի առաջ խորտակված «Սեւոլ» լաստանավի բարձրացման աշխատանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
«Սեւոլ» մարդատար լաստանավը խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին: Վթարի զոհ Է դարձել 304 մարդ: Զոհվածների մեծ մասը 15-ից մինչեւ 19 տարեկան դպրոցականներ են: Ինը մարդ նախկինի պես համարվում Է անհայտ կորած:
Լաստանավի բարձրացման աշխատանքներն, ինչպես սպասվում Է, կավարտվեն հուլիսի վերջին: Ինչպես հայտնել Է նախարարությունը, նավը կբարձրացվի ամբողջությամբ՝ այն մարդկանց աճյունները չվնասելու համար, որոնք կարող են գտնվել նավում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Партия Альянс обещает вернуть смертную казнь в Армении
2
Кому собираются доверить? «Паст»
3
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
4
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
5
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»



