Հարավային Կորեան ձեռնամուխ կլինի ջրասուզված «Սեւոլ» լաստանավի բարձրացման աշխատանքներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարավային Կորեայի ծովային տրանսպորտի եւ ձկնորսության նախարարությունն ապրիլի 14-ին հայտարարել Է, որ մայիսին պլանավորում Է սկսել երկու տարի առաջ խորտակված «Սեւոլ» լաստանավի բարձրացման աշխատանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
«Սեւոլ» մարդատար լաստանավը խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին: Վթարի զոհ Է դարձել 304 մարդ: Զոհվածների մեծ մասը 15-ից մինչեւ 19 տարեկան դպրոցականներ են: Ինը մարդ նախկինի պես համարվում Է անհայտ կորած:
Լաստանավի բարձրացման աշխատանքներն, ինչպես սպասվում Է, կավարտվեն հուլիսի վերջին: Ինչպես հայտնել Է նախարարությունը, նավը կբարձրացվի ամբողջությամբ՝ այն մարդկանց աճյունները չվնասելու համար, որոնք կարող են գտնվել նավում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



