Հարավային Կորեան ձեռնամուխ կլինի ջրասուզված «Սեւոլ» լաստանավի բարձրացման աշխատանքներին
SOCIETYՀարավային Կորեայի ծովային տրանսպորտի եւ ձկնորսության նախարարությունն ապրիլի 14-ին հայտարարել Է, որ մայիսին պլանավորում Է սկսել երկու տարի առաջ խորտակված «Սեւոլ» լաստանավի բարձրացման աշխատանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
«Սեւոլ» մարդատար լաստանավը խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին: Վթարի զոհ Է դարձել 304 մարդ: Զոհվածների մեծ մասը 15-ից մինչեւ 19 տարեկան դպրոցականներ են: Ինը մարդ նախկինի պես համարվում Է անհայտ կորած:
Լաստանավի բարձրացման աշխատանքներն, ինչպես սպասվում Է, կավարտվեն հուլիսի վերջին: Ինչպես հայտնել Է նախարարությունը, նավը կբարձրացվի ամբողջությամբ՝ այն մարդկանց աճյունները չվնասելու համար, որոնք կարող են գտնվել նավում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



