Հույն պատգամավորը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց վերջին օրերում Արցախում զոհված հայ զինծառայողների հիշատակին
ОБЩЕСТВОՀունաստանի խորհրդարանի պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Գարիֆալիա Կանելին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հույն պատգամավորը նախ ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին, այնուհետև՝ այն հայ զինծառայողների շիրիմներին, ովքեր զոհվել են վերջին օրերին Արցախում ընթացող թեժ մարտերի ժամանակ:
Ապրիլի 12-ին Գարիֆալիա Կանելին այցելել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հանդիպումներ ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Արցախ այցելելու համար նա արդեն հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»



