Հույն պատգամավորը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց վերջին օրերում Արցախում զոհված հայ զինծառայողների հիշատակին
SOCIETYՀունաստանի խորհրդարանի պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Գարիֆալիա Կանելին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հույն պատգամավորը նախ ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին, այնուհետև՝ այն հայ զինծառայողների շիրիմներին, ովքեր զոհվել են վերջին օրերին Արցախում ընթացող թեժ մարտերի ժամանակ:
Ապրիլի 12-ին Գարիֆալիա Կանելին այցելել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հանդիպումներ ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Արցախ այցելելու համար նա արդեն հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



