Հույն պատգամավորը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց վերջին օրերում Արցախում զոհված հայ զինծառայողների հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունաստանի խորհրդարանի պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Գարիֆալիա Կանելին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հույն պատգամավորը նախ ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին, այնուհետև՝ այն հայ զինծառայողների շիրիմներին, ովքեր զոհվել են վերջին օրերին Արցախում ընթացող թեժ մարտերի ժամանակ:
Ապրիլի 12-ին Գարիֆալիա Կանելին այցելել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հանդիպումներ ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Արցախ այցելելու համար նա արդեն հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



