Եվրոպացի խորհրդարանականները Ստեփանակերտում անձամբ ծանոթացան արցախցիների խաղաղասիրությանը
ОБЩЕСТВО Հունաստանից և Լատվիայից Ստեփանակերտ ժամանած խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, որից հետո նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հույն պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը հանդիպումների ընթացքում հայտնել են, որ իրենք եկել են անձամբ ծանոթանալու իրավիճակին, խոսելու Արցախի բնակչության հետ, որպեսզի մամուլի էջերից տեղեկանալու փոխարեն անձամբ ու տեղում ծանոթանան իրավիճակին։
Նրանք վստահեցրել են, որ այս քայլը վկայում է այն մասին, որ Արցախը միայնակ չէ, որ ամբողջությամբ աջակցում են Արցախին և անձամբ համոզվել են, որ արցախցիները խաղաղ ժողովուրդ են և պատերազմ չեն ուզում։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



