Եվրոպացի խորհրդարանականները Ստեփանակերտում անձամբ ծանոթացան արցախցիների խաղաղասիրությանը
SOCIETY Հունաստանից և Լատվիայից Ստեփանակերտ ժամանած խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, որից հետո նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հույն պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը հանդիպումների ընթացքում հայտնել են, որ իրենք եկել են անձամբ ծանոթանալու իրավիճակին, խոսելու Արցախի բնակչության հետ, որպեսզի մամուլի էջերից տեղեկանալու փոխարեն անձամբ ու տեղում ծանոթանան իրավիճակին։
Նրանք վստահեցրել են, որ այս քայլը վկայում է այն մասին, որ Արցախը միայնակ չէ, որ ամբողջությամբ աջակցում են Արցախին և անձամբ համոզվել են, որ արցախցիները խաղաղ ժողովուրդ են և պատերազմ չեն ուզում։
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



