Եվրոպացի խորհրդարանականները Ստեփանակերտում անձամբ ծանոթացան արցախցիների խաղաղասիրությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հունաստանից և Լատվիայից Ստեփանակերտ ժամանած խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, որից հետո նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հույն պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը հանդիպումների ընթացքում հայտնել են, որ իրենք եկել են անձամբ ծանոթանալու իրավիճակին, խոսելու Արցախի բնակչության հետ, որպեսզի մամուլի էջերից տեղեկանալու փոխարեն անձամբ ու տեղում ծանոթանան իրավիճակին։
Նրանք վստահեցրել են, որ այս քայլը վկայում է այն մասին, որ Արցախը միայնակ չէ, որ ամբողջությամբ աջակցում են Արցախին և անձամբ համոզվել են, որ արցախցիները խաղաղ ժողովուրդ են և պատերազմ չեն ուզում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



