Սահմանամերձ Թթուջուր գյուղում հակառակորդի կրակոցները էական վնասներ չեն պատճառել
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի սահմանամերձ Թթուջուր գյուղի սահմանների ուղղությամբ ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է հրազենային թեթեւ զինատեսակներից, ինչից, սակայն, զինվորականներ կամ խաղաղ բնակիչներ չեն տուժել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Թթուջրի գյուղապետ Վիգեն Սահակյանը, կրակոցները հնչել են գիշերվա ընթացքում, սակայն դրանցից ոչ ոք չի տուժել, իսկ գյուղում խուճապային տրամադրություններ չեն առաջացել: «Համայնքի բնակիչները զբաղված են առօրյա գործերով, նախապատրաստվում են գարնանացանին: Իսկ սահմաններում մեր բանակն աչալրջորեն հսկում է իրավիճակը: Ստեղծված իրավիճակում ավելի է բարձրացել մարտական ու ազգասիրական ոգին»,-նշեց համայնքի ղեկավարը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



