Սահմանամերձ Թթուջուր գյուղում հակառակորդի կրակոցները էական վնասներ չեն պատճառել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի սահմանամերձ Թթուջուր գյուղի սահմանների ուղղությամբ ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է հրազենային թեթեւ զինատեսակներից, ինչից, սակայն, զինվորականներ կամ խաղաղ բնակիչներ չեն տուժել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Թթուջրի գյուղապետ Վիգեն Սահակյանը, կրակոցները հնչել են գիշերվա ընթացքում, սակայն դրանցից ոչ ոք չի տուժել, իսկ գյուղում խուճապային տրամադրություններ չեն առաջացել: «Համայնքի բնակիչները զբաղված են առօրյա գործերով, նախապատրաստվում են գարնանացանին: Իսկ սահմաններում մեր բանակն աչալրջորեն հսկում է իրավիճակը: Ստեղծված իրավիճակում ավելի է բարձրացել մարտական ու ազգասիրական ոգին»,-նշեց համայնքի ղեկավարը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



