Սահմանամերձ Թթուջուր գյուղում հակառակորդի կրակոցները էական վնասներ չեն պատճառել
SOCIETYԳեղարքունիքի մարզի սահմանամերձ Թթուջուր գյուղի սահմանների ուղղությամբ ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է հրազենային թեթեւ զինատեսակներից, ինչից, սակայն, զինվորականներ կամ խաղաղ բնակիչներ չեն տուժել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Թթուջրի գյուղապետ Վիգեն Սահակյանը, կրակոցները հնչել են գիշերվա ընթացքում, սակայն դրանցից ոչ ոք չի տուժել, իսկ գյուղում խուճապային տրամադրություններ չեն առաջացել: «Համայնքի բնակիչները զբաղված են առօրյա գործերով, նախապատրաստվում են գարնանացանին: Իսկ սահմաններում մեր բանակն աչալրջորեն հսկում է իրավիճակը: Ստեղծված իրավիճակում ավելի է բարձրացել մարտական ու ազգասիրական ոգին»,-նշեց համայնքի ղեկավարը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



