Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակը
ОБЩЕСТВОՀՀ կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների:
«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա սանձազերծեցին շփման գծի ողջ երկայնքով, ծանր հրետանու թիրախ դարձան Պաշտպանական բանակի դիրքերը, քաղաքացիական օբյեկտները: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նահատակների հիշատակը»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ապրիլի 5-ի ժամը 12-ից պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել կրակը սահմանների շփման գոտում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Մոսկվայում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



