Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակը
SOCIETYՀՀ կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների:
«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա սանձազերծեցին շփման գծի ողջ երկայնքով, ծանր հրետանու թիրախ դարձան Պաշտպանական բանակի դիրքերը, քաղաքացիական օբյեկտները: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նահատակների հիշատակը»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ապրիլի 5-ի ժամը 12-ից պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել կրակը սահմանների շփման գոտում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Մոսկվայում:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
3
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
4
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
5
Safe Workplace as a Guarantee of Development



