Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների:
«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա սանձազերծեցին շփման գծի ողջ երկայնքով, ծանր հրետանու թիրախ դարձան Պաշտպանական բանակի դիրքերը, քաղաքացիական օբյեկտները: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նահատակների հիշատակը»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ապրիլի 5-ի ժամը 12-ից պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել կրակը սահմանների շփման գոտում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Մոսկվայում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



