ԱՄՆ-ը հատուկ մեդալ է հիմնել ԻՊ-ի դեմ պայքարին մասնակցելու համար
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացի այն զինծառայողները, որոնք մասնակցել են «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ հակաահաբեկչական ռազմարշավին, այժմ կարող են դառնալ հատուկ մեդալի ասպետներ: Այդ մասին մարտի 30-ին հայտնել Է Պենտագոնը:
Պարգեւը, ինչպես եւ բուն ռազմարշավը, կոչվում Է «Անխախտ վճռականություն»: Մեդալը կարող են ստանալ բոլոր այն զինվորականները, որոնք 2014 թվականի հունիսի 15-ից ի վեր ընկած ժամանակաշրջանում զինվորական ծառայության մեջ են եղել Իրաքում, Սիրիայում, ինչպես նաեւ դրանց հարող ծովային կամ օդային տարածությունում:
Ինչպես նշված Է, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս առթիվ ստորագրել Է կատարողական հրամանագիր՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի առաջարկով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



