ԱՄՆ-ը հատուկ մեդալ է հիմնել ԻՊ-ի դեմ պայքարին մասնակցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի այն զինծառայողները, որոնք մասնակցել են «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ հակաահաբեկչական ռազմարշավին, այժմ կարող են դառնալ հատուկ մեդալի ասպետներ: Այդ մասին մարտի 30-ին հայտնել Է Պենտագոնը:
Պարգեւը, ինչպես եւ բուն ռազմարշավը, կոչվում Է «Անխախտ վճռականություն»: Մեդալը կարող են ստանալ բոլոր այն զինվորականները, որոնք 2014 թվականի հունիսի 15-ից ի վեր ընկած ժամանակաշրջանում զինվորական ծառայության մեջ են եղել Իրաքում, Սիրիայում, ինչպես նաեւ դրանց հարող ծովային կամ օդային տարածությունում:
Ինչպես նշված Է, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս առթիվ ստորագրել Է կատարողական հրամանագիր՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի առաջարկով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



