ԱՄՆ-ը հատուկ մեդալ է հիմնել ԻՊ-ի դեմ պայքարին մասնակցելու համար
INTERNATIONAL NEWSԱմերիկացի այն զինծառայողները, որոնք մասնակցել են «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ հակաահաբեկչական ռազմարշավին, այժմ կարող են դառնալ հատուկ մեդալի ասպետներ: Այդ մասին մարտի 30-ին հայտնել Է Պենտագոնը:
Պարգեւը, ինչպես եւ բուն ռազմարշավը, կոչվում Է «Անխախտ վճռականություն»: Մեդալը կարող են ստանալ բոլոր այն զինվորականները, որոնք 2014 թվականի հունիսի 15-ից ի վեր ընկած ժամանակաշրջանում զինվորական ծառայության մեջ են եղել Իրաքում, Սիրիայում, ինչպես նաեւ դրանց հարող ծովային կամ օդային տարածությունում:
Ինչպես նշված Է, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս առթիվ ստորագրել Է կատարողական հրամանագիր՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի առաջարկով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



