Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու լուրերի հիման վրա նշանակված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է
ОБЩЕСТВОԳորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու հրապարակումների հիման վրա ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակված ծառայողական քննությունը դեռևս ընթացքի մեջ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Մենք արդեն տեղեկատվություն էինք տվել լրատվամիջոցներին, որ ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն, որը դեռևս ընթացքի մեջ է»,- նշեց Մալխասյանը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը «Դիանա» ռեստորանում ծեծի է ենթարկել մի երիտասարդի:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



