Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու լուրերի հիման վրա նշանակված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու հրապարակումների հիման վրա ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակված ծառայողական քննությունը դեռևս ընթացքի մեջ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Մենք արդեն տեղեկատվություն էինք տվել լրատվամիջոցներին, որ ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն, որը դեռևս ընթացքի մեջ է»,- նշեց Մալխասյանը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը «Դիանա» ռեստորանում ծեծի է ենթարկել մի երիտասարդի:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



