Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու լուրերի հիման վրա նշանակված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է
SOCIETYԳորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու հրապարակումների հիման վրա ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակված ծառայողական քննությունը դեռևս ընթացքի մեջ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Մենք արդեն տեղեկատվություն էինք տվել լրատվամիջոցներին, որ ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն, որը դեռևս ընթացքի մեջ է»,- նշեց Մալխասյանը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը «Դիանա» ռեստորանում ծեծի է ենթարկել մի երիտասարդի:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



