Չէի պատկերացնում, որ այդպես կդավաճանեն․ Վալերի Մելաձեի կինը մեկնաբանել է իրենց ամուսնալուծությունը (լուսանկարներ)
ЛАЙФՎալերի Մելաձեի կինը՝ Իրինան, երկարատեւ լռությունից հետո առաջին անգամ որոշել է հարցազրույց տալ, պատմել է իր ու Մելաձեի ամուսնալուծության մասին։ Նա խոստովանել է, որ մինչ օրս ծանր է տանում այդ ամուսնալությունը։
Ամուսինները միասին ապրել են 20 տարի, 3 դուստր ունեն։ Իրինան ասում է, որ ամեն կերպ պայքարել է՝ ամուսնուն ընտանիքում պահելու համար, սակայն այդպես էլ չի կարողացել՝ ամուսինն այլ կնոջ՝ երգչուհի Ալբինա Ջանաբաեւայի մոտ է գնացել։ Մելաձեն անձամբ է խոստովանել կնոջը, որ իր կյանքում այլ կին կա, ով իրենից որդի ունի։
«Ես ինքս հասկացա, որ խոսքը Ալբինայի մասին է, որովհետև նա միշտ չէր կարողանում նայել ինձ, աչքերը փախցնում էր»,- ասում է Իրինան։ Կինն ասում է, որ ամուսնու արարքն իրեն անտանելի ցավ է պատճառել, ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ հնարավոր է՝ իրեն այդպես դավաճանել։
Իրինան վստահ է, որ ամուսնու ու Ալբինայի միջեւ սեր չկա, նա ասում է՝ դա պարզապես ծիծաղելի է։ Ասում է՝ Ալբինային առաջարկել է հանդիպել, խոսել, նա հրաժարվել է։ Դուստրերն էլ ծանր են տարել հոր դավաճանությունը։ «Ցավը մնացել է, այն ոչ մի տեղ չի գնա, նման բաները չեն մոռացվում»,- ասում է Մելաձեի միջնեկ դուստրը՝ Սոնյան։

Այսօր Իրինան նոր ընկեր ունի, դուստրերն էլ աջակցում են մորը եւ պատրաստ են ընդունել նրա սիրեցյալին։
Պատրաստեց Past.am-ը:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



