Չէի պատկերացնում, որ այդպես կդավաճանեն․ Վալերի Մելաձեի կինը մեկնաբանել է իրենց ամուսնալուծությունը (լուսանկարներ)
LIFEՎալերի Մելաձեի կինը՝ Իրինան, երկարատեւ լռությունից հետո առաջին անգամ որոշել է հարցազրույց տալ, պատմել է իր ու Մելաձեի ամուսնալուծության մասին։ Նա խոստովանել է, որ մինչ օրս ծանր է տանում այդ ամուսնալությունը։
Ամուսինները միասին ապրել են 20 տարի, 3 դուստր ունեն։ Իրինան ասում է, որ ամեն կերպ պայքարել է՝ ամուսնուն ընտանիքում պահելու համար, սակայն այդպես էլ չի կարողացել՝ ամուսինն այլ կնոջ՝ երգչուհի Ալբինա Ջանաբաեւայի մոտ է գնացել։ Մելաձեն անձամբ է խոստովանել կնոջը, որ իր կյանքում այլ կին կա, ով իրենից որդի ունի։
«Ես ինքս հասկացա, որ խոսքը Ալբինայի մասին է, որովհետև նա միշտ չէր կարողանում նայել ինձ, աչքերը փախցնում էր»,- ասում է Իրինան։ Կինն ասում է, որ ամուսնու արարքն իրեն անտանելի ցավ է պատճառել, ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ հնարավոր է՝ իրեն այդպես դավաճանել։
Իրինան վստահ է, որ ամուսնու ու Ալբինայի միջեւ սեր չկա, նա ասում է՝ դա պարզապես ծիծաղելի է։ Ասում է՝ Ալբինային առաջարկել է հանդիպել, խոսել, նա հրաժարվել է։ Դուստրերն էլ ծանր են տարել հոր դավաճանությունը։ «Ցավը մնացել է, այն ոչ մի տեղ չի գնա, նման բաները չեն մոռացվում»,- ասում է Մելաձեի միջնեկ դուստրը՝ Սոնյան։

Այսօր Իրինան նոր ընկեր ունի, դուստրերն էլ աջակցում են մորը եւ պատրաստ են ընդունել նրա սիրեցյալին։
Պատրաստեց Past.am-ը:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



